ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու
19.09.2013 | 13:19

2013թ. սեպտեմբերի 26-28-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. ծրագրով նախատեսված հեղինակային կրթական ծրագրի աշնանային ստեղծագործական ամենամյա 8-րդ հավաքը։ Հավաքի ծրագրով հանրային քննարկման են ներկայացվում 2013-2014 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող ուսումնական նախագծերը։ Հավաքի ծրագիրը, աշխատակարգը կցում ենք: Հավիրում ենք մասնակցելու։

Դիտվել է՝ 4025

Մեկնաբանություններ